• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կարագերն ավարտելու է կարիերան այս մրցաշրջանի ավարտից հետո

Ջեյմի Կարագեր«Լիվերպուլի» 35-ամյա պաշտպան Ջեյմի Կարագերը հայտնել է, որ որոշել է ավարտել կարիերան 2013 թվականի ամռանը:

-Այս մրցաշրջանը վերջինն է լինելու ինչպես «Լիվերպուլում», այնպես էլ պրոֆեսիոնալ ֆուտբոլում ընդհանրապես: Ես հիմա եմ անում այս հայտարարությունը, որպեսզի մեր գլխավոր մարզիչը ստիպված չլինի պատասխանել միևնույն հարցին, քանի որ ես արդեն վերջնական որոշում եմ կայացրել:

Հիմա չեմ տա ավելի մանրամասն մեկնաբանություններ: Մինչև մրցարջանի ավարտը ես ամբողջությամբ կկենտրոնանամ այն բանի վրա, որպեսզի «Լիվերպուլին» բերեմ առավելագույն օգուտ: Ես միշտ էլ դա եմ արել,- հայտնել է Կարագերը պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ:

Հիշեցնենք, որ Կարարգերը «Լիվերպուլի» հիմնական կազմում հանդես է գալիս 1997 թվականի հունվարից և մինչ այսօր մասնակցել է ավելի քան 700 հանդիպման:

Հետաքրքիր փաստեր