«Լիվերպուլի» վետերան Ջեյմի Կարագերը հայտնել է, որ Լուիս Սուարեսը ի վիճակի է պայքարել Սթիվեն Ջերարդի հետ լավագույն ֆուտբոլիստի կոչման համար, որի հետ Կարագերին բախտ է վիճակվել միևնույն թիմում երբևիցե հանդես գալ:
Կարագերն առաջվա պես նախապատվությունը տալիս է Ջերարդին: Սակայն ֆուտբոլիստը խոստովանում է, որ ուրուգվայցին, ով 29 գոլ է խփել ընթացիկ մրցաշրջանում, դժվար թե շատ է զիջում «կարմիրների» ավագին:
-Այստեղ ես շատ բարձրակարգ ֆուտբոլիստների հետ եմ խաղացել և միշտ էլ ասել եմ, որ Սթիվենը լավագույնն է նրանցից, ում հետ ես երբևիցե հանդես եմ եկել նույն թիմում:
Մինչդեռ Լուիսը բնականաբար նրա մակարդակին է: Նա շատ մոտ է դրան, իսկ նրա հերթական հիանալի խաղը (կիրակի օրը կայացած «Աստոն Վիլլայի» դեմ) ապացուցում է, թե նա ինչու է արժանի «Տարվա խաղացող» կոչմանը,- հայտնել է Կարագերը: ESPN