«Նյուքասլի» դարպասապահ Լորիս Կարիուսը կարող է իր առաջին խաղը անցկացնել Չեմպիոնների լիգայում 2018 թվականին Մադրիդի «Ռեալի» դեմ եզրափակչից հետո։
«Նյուքասլի» մոտ դարպասապահի գծում ծագած ճգնաժամն ավելի վատացավ, երբ Նիկ Պոուպն ու պահեստային դարպասապահ Մարտին Դուբրավկան վնասվածքներ ստացան:
Դուբրավկան բաց է թողել երեքշաբթի օրը կայանալիք «կաչաղակների» մարզումը, իսկ 34 ամյա սլովակի մասնակցությունը Չեմպիոնների լիգայի «Միլանի» հետ տնային խաղին այժմ կասկածի տակ է:
«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդդի Հաուն կարող է ստիպված լինել վստահել իր թիմի դարպասները Կարիուսին, ով 2022 թվականի սեպտեմբերին տեղափոխվելուց հետո միայն մեկ անգամ է խաղացել «կաչաղակների» կազմում՝ նախորդ մրցաշրջանում Լիգայի գավաթի եզրափակիչում կրած պարտությանը «Մանչեսթեր Յունայթեդից»:
Իսկ Կարիուսի վերջին հանդիպումը Չեմպիոնների լիգայում դեռևս 2017/18 մրցաշրջանում «Լիվերպուլի» և Մադրիդի «Ռեալի» միջև կայացած եզրափակիչն է (3:1), երբ Լորիսն ուղղակիորեն նվիրեց մրցակիցներին երկու գոլ: