Ինչպես հաղորդում է SkySports-ը, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կարլոս Տևեսի տեղափոխությունն իտալական «Յուվենտուս» գործնականում համաձայնեցված է, և վաղը պաշտոնական հայտարարություն կլինի:
Աղբյուրի հաղորդմամբ «բիանկոներիներն» արգենտինացու համար կվճարեն 12 մլն եվրո: Տևեսն Իտալիայի չեմպիոնի հետ երեք տարվա պայմանագիր կստորագրի, որի համաձայն տարեկան կվաստակի մոտ 5 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Տևեսը «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվեց 2009թ-ին «Մանչեսթեր Յունայթեդից»: Այդ պահից նա մասնակցել է 113 հանդիպման և դարձել 58 գոլի հեղինակ: