«Սանդերլենդը» պաշտոնապես հայտնել է «Սուոնսի Սիթիի» կիսապաշտպան Կի Սունգ-Յունգին 1 տարի ժամկետով վարձակալելու մասին:
Անգլիայում իր առաջին մրցաշրջանում Կին մասնակցեց 38 խաղի: Սակայն այս պահին Միքայել Լաուդրուպի թիմում առաջացած մեծ մրցակցության պատճառով 24-ամյա հարավկորեացին ուղարկվեց «Սանդերլենդ»:
«Սելթիկի» նախկին ֆուտբոլիստն այժմ կաշխատի Պաոլո Դի Կանիոյի հետ: «Սանդերլենդում» նա կխաղա հավաքականում իր թիմակից Դոն Վոն-Ջիի հետ: