«Սիեթլ Սաունդերսի» հարձակվող Կլինտ Դեմսին երկամսյա վարճակալության պայմանագիր է ստորագրել «Ֆուլհեմի» հետ: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
ԱՄՆ-ի հավաքականի 30-ամյա հարձակվողը «Ֆուլհեմում» հանդես է եկել 2007-2012թթ-ին: Այդ ընթացքում Դեմսին մասնակցել է մոտ 200 հանդիպման և դարձել 50 գոլի հեղինակ: Կլինտը 2012թ-ի ամռանը տեղափոխվեց լոնդոնյան մեկ այլ ակումբ «Տոտտենհեմ», որտեղից էլ՝ «Սիեթլ Սաունդերս»:
Հիշեցնենք, որ այս պահին ՄԼՍ-ում հանգսյան շրջան է, ինչը հնարավորություն է տալիս շատ ֆուտբոլիստների տեղափոխվել եվրոպական ակումբներ: