«Տոտտենհեմի» և «Ֆուլհեմի» նախկին կիսապաշտպան Կլինտ Դեմփսին պատրաստվում է վերադառնալ անգլիական Պրեմիեր Լիգա:
Ինչպես հաղորդում է People պարբերականը, ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստն արդեն ձմռանը կլքի «Սիեթլ Սաունդերսը», որպեսզի միանա անգլիական ակումբներից մեկին: Աղբյուրի հաղորդմամբ, Դեմփսին Անգլիա կվերադառնա վարձավճարով: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ֆուլհեմը» և «Էվերթոնը»:
Հիշեցնենք, որ Դեմփսին 2007-12թթ-ին խաղացել է «Ֆուլհեմում», իսկ 2012/13 մրցաշրջանում պաշտպանել է «Տոտտենհեմի» գույները: