• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կլոպը արդեն կողմնորոշվել է իր թիմի նոր ավագի հարցում

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաստատել է, որ արդեն կողմնորոշվել է իր թիմի նոր ավագի հարցում։

2015 թվականի հունիսին «Լիվերպուլից» Սթիվեն Ջերարդի հեռանալուց հետո «կարմիրների» ավագը հանդիսանում էր կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը, ով այս շաբաթ մեկնեց Սաուդյան Արաբիայի առաջնությունը ներկայացնող «Ալ Իտիֆակ»:

Այսպիսով, Կլոպի օրոք «Լիվերպուլը» Հենդերսոնից բացի այլ մշտական ​​ավագ չի ունեցել, սակայն Ջորդանի հեռանալը Յուրգենին փակուղու առաջ չկանգրեցրեց։

«Ես արդեն կայացրել եմ իմ որոշումը, բայց նախ պետք է դրանով կիսվեմ իմ խաղացողների հետ»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը։

Բացի այդ, «Լիվերպուլի» նոր ավագի ֆավորիտ է համարվում պաշտպան Վիրջիլ վան Դեյկը, ով ակումբում իրեն դրսևորել է որպես իսկական առաջատար և, բացի այդ, ավագի թևկապը նա կրում է նաև Հոլանդիայի հավաքականում։

Հետաքրքիր փաստեր