• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կլոպը իր թիմի պաշտպանությունը անվանել է «ֆարս»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «ֆարս» է անվանել իր թիմի պաշտպանողական խաղը Մադրիդի «Ռեալի» դեմ։

Երկու արագ գոլ խփելուց հետո «Լիվերպուլը» ի վերջո սեփական հարկի տակ 2-5 հաշվով պարտություն կրեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ առաջին խաղում։

Ըստ Կլոպի՝ «կարմիրները» լավ ֆուտբոլ ցուցադրեցին առաջին խաղակեսում, սակայն բաց թողած գոլերը իսկապես բարկացրել են Յուրգենին։

«Կարծում եմ, որ Կարլոն (Անչելոտին) մտածում է, որ մեր մենամարտի ելքը արդեն պարզ է, և ես այդպես եմ կարծում այս պահին: Բայց որքան մոտ լինի պատասխան խաղը, այնքան մեր հնարավորությունները ավելի մեծ կլինեն: Դա դժվար մարտահրավեր կլինի, հաշվի առնելով, որ այսօր երեկոյան նրանք 5 գնդակ ուղարկեցին մեր դարպասը: Նրանք շատ լավ են խաղում հակագրոհների ժամանակ, և մենք պետք է ռիսկի դիմենք երեք գոլ խփելու համար: Մենք կփորձենք գնալ առաջ՝ հաղթելու համար:

«Մենք բոլոր հինգ գոլերն էլ տվել ենք: Դա նշանակում է, որ կարող էինք ավելի լավ խաղալ: Մեր իրավիճակում կարևոր է դրական քայլեր տեսնել, և առաջին խաղակեսում մենք ցուցադրեցինք մեր լավագույն ֆուտբոլն այս մրցաշրջանում, բացառությամբ երկու բաց թողած գոլերի: Երկրորդ գոլը. ֆարս էր»։

«Երրորդ գոլի դեպքում մեր հինգ-վեց խաղացողները մոտակայքում էին, և ոչ ոք չպայքարեց: Սա անընդունելի է: Մենք պասիվ էինք գործում առանց գնդակի»,- Կլոպի խոսքը մեջբերում է The Telegraph-ը: