• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կլոպը հայտարարել է, որ իր թիմը կշարունակի ճնշում գործադրել «Նյուքասլի» և «Յունայթեդի» վրա

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը զգուշացրել է «Նյուքասլին» և «Մանչեսթեր Յունայթեդին», որ իր թիմը կշարունակի ճնշում գործադրել նրանց վրա մրցաշրջանի մնացած հատվածում:

Կյորտիս Ջոնսի դուբլի և Թրենթ Ալեքսանդր-Առնոլդի գոլի շնորհիվ «Լիվերպուլը» երկուշաբթի երեկոյան 3:0 հաշվով ջախջախեց «Լեսթերին»: Այս հաղթանակը «կարմիրներին» երաշխավորեց առնվազն Եվրոպայի լիգայի ուղեգիր։

Միևնույն ժամանակ, «Լիվերպուլը» դեռ պահպանում է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորությունները՝ մեկ միավորով հետ մնալով «Նյուքասլից» և «Յունայթեդից»: Ու թեև «կարմիրներն» ավելի շատ հանդիպում են անցկացրել, Կլոպը իր մրցակիցներին թույլ չի տա հանգիստ շունչ քաշել:

«Հաղթելն այն ամենն է, ինչ մենք կարող ենք: Թոփ 4 մտնելը հավանական չի թվում, երբ դիտում ես «Նյուքասլի» և «Յունայթեդի» խաղը: Նրանք նման հմտություններ ունեն: Բայց ամոթ կլինի, եթե նրանք սայթաքեն, և մենք չկարողանանք օգտվել դրանից: Ուրեմն մենք պետք է անենք մեր գործը»։

«Մեր խնդիրն է շարունակել ճնշում գործադրել («Նյուքասլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» վրա)։ Եթե նույնիսկ չստացվի նրանց շրջանցել, հուսահատվելու կարիք չկա, քանի որ մենք չէինք կարող անգամ մտածել այս իրավիճակի մասին վեց կամ յոթ շաբաթ առաջ»:

«Ես պատկերացում չունեմ, թե դա ինչ է նշանակում մեզ համար: Չորս կամ հինգ տարի առաջ «Չելսին» հետապնդում էր մեզ և անընդհատ հաղթում էր: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, մենք այդ տարին ավարտեցինք չորրորդ տեղով և անցանք որակավորման փուլ»:

«Մենք պետք է հաղթեինք վերջին խաղում, իսկ մինչ այդ մենք պետք է հաղթեինք, հաղթեինք ու հաղթեինք, քանի որ մեր հետևում գտնվող հակառակորդն անընդհատ հաղթում էր»:

«Այնուհետև մենք այն ժամանակ կարողացանք հաղթանակներ տանել, և ես ակնկալում եմ, որ այս տղաները նույնպես կկարողանան պայքարել մինչև վերջ։ Դա թույլ է տալիս մեզ մնալ տոնուսի մեջ, և դա է մեր աշխատանքը»:

«Վեց կամ յոթ շաբաթ առաջ ես չէի հավատա, որ սա դեռ հնարավոր կլինի: Այն ժամանակ մեզ չէր բավարարում կայունությունը», – Կլոպի խոսքերն է մեջբերում The Independent-ը:

Հետաքրքիր փաստեր