«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստովանել է, որ հիանում է «Լեսթերում» Կլաուդիո Ռանիերիի կատարած աշխատանքով։
Նախորդ ամառ Ռանիերին եղավ Դորտմունդի «Բորուսիայի» մարզաբազայում և մարզական մեթոդներով փոխանակվեցին Կլոպի հետ։ Boxing Day շրջանում մասնագետները կրկին կհանդիպեն, այս անգամ «Էնֆիլդում» և որպես մրցակիցներ։
Պրեմիեր Լիգայի առաջատարներին ընդունելուց առաջ Կլոպն իր հիացմունքն է հայտնել իատալացի մասնագետի և ընդհանրապես, այս մրցաշրջանում «Լեսթերի» հաջողությունների մասին։
-Ինձ համար մեծ պատիվ է, որ աշխարհի ամենափորձառու և հաջողակ մարզիչներից մեկը եղել է իմ մարզաբազայում։ Միշտ հետաքրքիր է խոսել նման մարդու հետ։ Մեր մեջ իսկապես հաջող քննարկում ստացվեց։ Մենք հարգում ենք հանդեպ։
Կլաուդիոն և նրա «Լեսթերը» փայլուն են հանդես գալիս և արժանիորեն գլխավորում են Պրեմիեր Լիգան։ Եթե դուք չեք խաղում նրանց դեմ, ապա հաճելի է հետևել նրանց խաղին,- Կլոպի խոսքերն է մեջբերում «կարմիրների» պաշտոնական կայքը։