• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կլոպը միշտ էլ վստահ է եղել, որ Թրենթը ունի կիսապաշտպանությունում հանդես գալու ներուժ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ ինքը միշտ վստահել է եղել, որ Թրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է խաղալ կիսապաշտպանի դիրքում:

Վերջին հինգ հանդիպումներում Կլոպը կենտրոնական կիսապաշտպանի դիրքում օգտագործում է Ալեքսանդր-Առնոլդին։ Արդյունքում «Լիվերպուլը» զգալիորեն առաջադիմել է, իսկ ինքը՝ Թրենթը, վեց գոլային փոխանցում է կատարել։

Կլոպը կարծում է, որ այս մարտավարական փոփոխությունը «թարմ շունչ» է իր թիմի համար: Յուրգենը չէր կասկածում, որ 24 ամյա անգլիացին կկատարի առաջադրանքը։

«Մենք միշտ գիտեինք, որ նա դա անելու ներուժ ունի: Բայց այս դերում խաղալը կախված չէ խաղացողից: Ամբողջ համակարգը պետք է ճիշտ աշխատի: Դուք պետք է պայմաններ ստեղծեք դրա համար»:

«Իրական պատճառը, որ մենք սկսել ենք ավելի լավ հանդես գալ, պաշտպանական խաղն է: Երբ մենք լավ ենք պաշտպանվում, Թրենթը կարող է հանդես գալ այլ դիրքերում: Բայց դա նաև օգնեց Ֆաբինյոյին. դուք կարող եք տեսնել, թե ինչպես է նա ծաղկում հիմա: Կոդի Գակպոն կատարյալ է: Բոլորը հարմարվել են այս փոփոխություններին: Դա նման է մաքուր օդի»,- ասել է Կլոպը Sky Sports-ին:

Հետաքրքիր փաստեր