«Ռեալ Մադրիդի» պաշտպան Ֆաբիո Կոենտրաոն չի ափսոսում, որ տրանսֆերային պատուհանի ընթացքում չտեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:
Այդպես էլ չկարողանալով գնել «Էվերթոնի» պաշտպան Լեյթոն Բեյնսին՝ Դևիդ Մոյեսը որոշեց վարձակալել Կոենտրաոյին: Սակայն տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին գործարքը ձախողվեց, ինչի համար Ֆաբիոն չի ափսոսում:
-Հավանական էր իմ տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն ես մնացի «Ռեալում» և մնացած բոլորն արդեն էական չէ: Ես այժմ ցանկանում եմ ավելի լավ հանդես գալ, քան նախորդ տարի: Ես բոլորին ցույց կտամ, որ արժանի եմ «Ռեալում» խաղալու համար,- պորտուգալական O Jogo պարբերականին տված հարցազրույցում ասել է Կոենտրաոն: