Այսօր արդեն պարզ կլինի՝ «Նյուքասլի» պաշտպան և ավագ Ֆաբրիսիո Կոլոչինին հեռանում է ակումբից, թե ոչ:
Հունվարի սկզբին արգենտինացի պաշտպանը ցանկություն էր հայտնել հեռանալ «Նյուքասլից» և վերադառնալ հայրենիք անձնական խառնվածքի պատճառով:
Բայց հաշվի առնելով, որ «կաշաղակներն» այս պահին չունեն Կոլոչինիին համարժեք փոխարինող, իսկ թիմը ծանր ժամանակներ է ապրում, ակումբը չի ցանկանում բաց թողնել 30-ամյա առաջատարին:
Ամեն դեպքում Ֆաբրիսիոյի հայրը՝ Օսվալդո Կոլոչինին, սպասում է, որ այսօր օրվա ընթացքում որդու ապագայի հետ կապված որոշումը կկայացվի:
-Այսօր բանակցություններն անցան առանց որոշում կայացնելու: Որոշումը կկայացվի վաղը (երեքբաթի օրվա ընթացքում): Ես և Ֆաբրիսիոն ցանկանում ենք տեղափոխություն: Նա ուզում է, որ այս կամ այն որոշումը ընդունվի: Վստահ եմ՝ ակումբը պետք է նրան բաց թողնի,- հայտնել է Օսվալդոն: Sky Sports