«Նյուքասլ Յունայթեդի» ավագ Ֆաբրիսիո Կոլոչինին ապաքինվել է ծնկի վնասվածքից և վերսկսել է մարզումները: Նա կկարողանա մասնակցել «Աստոն Վիլլայի» դեմ առաջիկա հանդիպմանը:
Եթե հավատանք շրջանառվող լուրերին, որ երեք անընդմեջ պարտություններից հետո (ընդհանուր 0:10 հաշվով) գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հեռացման շեմին է, ապա նրա ճակատագիրը կորոշվի հենց «վիլլացիների» դեմ խաղում:
Ի ուրախություն Պարդյուի, կիրակի օրը նրա տրամադրության տակ կլինի իր ավագը: 32-ամյա արգենտինացին հունվարի մեկից դաշտ դուրս չի եկել:
-Կոլոն լավ մարզվում է և կարող է կրկին օգնել մեզ,- ասել է Պարդյուն: The Shields Gazette