«Նյուքասլ Յունայթեդի» պաշտպան Ֆաբրիսիո Կոլոչինիի հայրը հայտնել է, որ իր որդին ցանկանում է լքել «Սեյնտ Ջեյմս Պարկը» և տեղափոխվել հայրենի «Սան Լորենցո»:
Ընթացիկ մրցաշրջանում Կոլոչինին լրջորեն թուլացրել է իր խաղը, ինչը չէր կարող չազդել «Նյուքասլի» ցուցադրադրած խաղի վրա: Ֆաբրիսիոն դադարել է լինել Պրեմիեր Լիգայի լավագույն և հուսալի պաշտպաններից մեկը: Նա հաճախակի է կոպիտ սխալներ թույլ տալիս:
-Ֆաբրիսիոն ցանկանում է խաղալ «Սան Լորենցոյում» և այժմ նա փորձում է համաձայնության գալ «Նյուքասլի» հետ: Ես չգիտեմ թե ինչ կլինի ակումբի պատասխանը, սակայն Ֆաբրիսիոն ցանկանում է խզել պայմանագիրը, որպեսզի վերադառնա հայրենիք,- ասել է Կոլոչինիի հայրը: Indirecto on TyC Sports.