• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կոլո Տուրեն մտադիր է դառնալ «Լիվերպուլի» հիմնական կազմի ֆուտբոլիստ

Կոլո Տուրե«Լիվերպուլի» նորեկ Կոլո Տուրեն հայտնել է, որ մտադիր է դառնալ Բրենդան Ռոջերսի թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ:

«Լիվերպուլը», սպասելով «Մանչեսթեր Սիթիի» հետ Տուրեի պայմանագրի լրանալուն, երեկ հայտարարեց իվուարցի փորձառու պաշտպանի պաշտոնական տեղափոխության մասին:

Վերջին երկու տարում Կոլոն մասնակցել է Պրեմիեր լիգայի ընդամենը 29 հանդիպման, ինչի համար էլ մտադիր է պայքարել «Լիվերպուլում» իր տեղն ունենալու համար:

-«Լիվերպուլն» ինձ հնարավորություն տվեց ապացուցելու, որ անգամ 32 տարեկանում ես լավագույն պաշտպաններից մեկն եմ: Ես կօգնեմ «Լիվերպուլին» տիտղոսներ նվաճել:

Ես պատրաստ եմ մրցակցության: Երբ ես տեղափոխվեցի «Արսենալ», ինձ սպասվում էր մրցակցություն Սոլ Քեմպբելի, Մարտին Կիուոնի և Թոնի Ադամսի հետ,- իր նոր ակումբի պաշտոնական կայքին հայտնել է Կոլո Տուրեն: