«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին խոստովանել է, որ չգիտի թե ինչպես կարողացավ մասնակցել ողջ խաղին, քանի որ ընդամենը երկու օր առաջ ձեռնափայտերով լքեց «Ռեալի» հետ խաղը:
Բելգիացի պաշտպանը 13-րդ տուրի կենտրոնական խաղի լավագույն ֆուտբոլիստներից մեկն էր: Սակայն նրա մասնակցությունը երեկվա խաղին հարցականի տակ էր: Կոմպանին վնասվածք էր ստացել Չեմպիոնների Լիգայի նախորդ տուրում:
Չնայած վնասվածքին, նա կարողացավ մասնակցել ողջ խաղին և օգնեց թիմին խաղը ավարտել ոչ-ոքի արդյունքով:
-Ուղակի զարմանալի է՝ ես ինչպես կարողացա մասնակցել ողջ խաղին, չէ որ ընդամենը 48 ժամ առաջ դաշտը լքեցի ձեռնափայտերով:
Բայց ես շատ էի ուզում խաղալ և օգնել թիմին իմ ողջ հնարավորություններով: Ես ուրախ եմ, որ կարողացա մասնակցել անչափ կարևոր այս խաղին:
«Սթեմֆորդ Բրիջում» խաղալը միշտ էլ դժվար է եղել: Այսօր մենք ոչ-ոքի խաղացինք և ես որպես պաշտպան, պետք է ուրախ լինեմ արդյունքով,- Կոմպանիի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը: