• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կոմպանին չի մասնակցի «Վեստ Հեմի» հետ խաղին

Վենսան Կոմպանի«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին ազդրի մկանի վնասվածքի պատճառով բաց կթողնի Պրեմիեր Լիգայում «Վեստ Հեմի» հետ առաջիկա հանդիպումը։

Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստի մոտ այդ խնդիրն ի հայտ եկավ «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների Լիգայում խաղում, որում «քաղաքայինները» պարտվեցին 1։2 հաշվով։

Անձամբ Վենսանը հասցրել է հայտնել, որ իր վնասվածքում «լուրջ բան չկա», սակայն «Սիթիի» բժիշկները և մարզչական շտաբը որոշել են ռիսկի չդիմել և իրենց առանցքային ֆուտբոլիստներից մեկին հանգստանալու հնարավություն կտան։

-Վենսան Կոմպանին պատրաստ չէ այդ խաղին։ Տեսնենք, թե ինչպես կընթանա նրա ապաքինում։ Նա պատրաստ չի լինի նաև Լիգայի գավաթում «Սանդերլենդի» հետ խաղին, ուստի մենք կենտրոնանում ենք «Տոտտենհեմի» հետ հանդիպման վրա։

Պաբլո Սաբալետան, Գաել Կլիշին, Ֆաբիան Դելֆը և Սամիր Նասրին նույնպես վնասվածքներ ունեն։ Սերխիո Ագուերոն վերականգնվել է և ամբողջությամբ պատրաստ է խաղին,֊ ասել է մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին։ Daily Mirror

Սպասվում է, որ շաբաթ օրը Կոմպանիի փոխարեն հիմնական կազմում կհայտնվի «քաղաքայինների» նորեկ Նիկոլաս Օտամենդին։ Նրա համար դա կլինի Պրեմիեր Լիգայում առաջին խաղը։

Հետաքրքիր փաստեր