«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին Չեմպիոնների Լիգայի շրջանակներում «ԲԿՄԱ»-ի դեմ խաղի համար իր թիմի հետ չի մեկնել Մոսկվա:
Վնասվածքից ապաքինվելուց հետո Կոմպանիի վերադարձը սպասվում էր դեռ շաբաթ օրը՝ «Վեստ Հեմի» դեմ խաղում, սակայն պարզվեց, որ խնդիրը լուրջ է: Վենսանը չի կարողանա մասնակցել նաև «ԲԿՄԱ»-ի դեմ մրցավեճին:
Բելգիացի պաշտպանից բացի տանն են մնացել նաև Մարտին Դեմիկելիսը և Ջեք Ռոդվելը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի D խմբում «Սիթին» վաստակած 3 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը: