«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն նշել է երկու տրանսֆերների մասին, որոնք իրականացնելու դեպքում «կապույտները» գերիշխող ուժ կդառնային անգլիական ֆուտբոլում:
2016/17 մրցաշրջանում Կոնտեն «Չելսիին» դարձրեց Պրեմիեր Լիգայի չեմպիոնի՝ 7 միավորով առաջ անցնելով մոտակա մրցակիցներից։
Կոնտեն ցանկանում էր 2017 թվականի ամռանը հրավիրել պաշտպան Վիրջիլ Վան Դեյկին և հարձակվող Ռոմելու Լուկակուին, սակայն «Չելսին» չլսեց Անտոնիոյին և բաց թողեց իր հնարավորությունը դառնալու գերիշխող ուժը, որն այժմ «Մանչեսթեր Սիթին» է:
-Դա հեշտ չէ: Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է: Դու ունես աշխարհի լավագույն մարզիչը, և ակումբը պատրաստ է ներդրումներ կատարել կարևոր խաղացողների բերելու համար, որպեսզի ամեն սեզոն բարելավեն իրենց թիմը, որպեսզի մնան աշխարհի բարձունքում: Նրանց հետ մրցելը շատ ու շատ դժվար է դառնում։
Իմ պատմությունն այն է, որ ես միշտ եկել եմ ակումբներ, երբ նրանք դժվար իրավիճակներում են եղել և խնդիրներ են ունեցել, ես միշտ ինչ-որ բան եմ կառուցել:
«Չելսիում» իմ առաջին մրցաշրջանից հետո, երբ մենք նվաճեցինք տիտղոսը, մենք կարող էինք դառնալ գերիշխող ուժը Անգլիայում:
Մենք խոսել ենք Լուկակուի և Վան Դեյկի հետ: Նրանք երկու կարևոր խաղացողներ են, որոնց հետ մենք կարող էինք փոխել ուժերի հավասարակշռությունը»,- The Telegraph-ին տված հարցազրույցում հայտնել է Կոնտեն:
Հավելենք, որ այդ ամառ Լուկակուն «Էվերթոնից» հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ Վան Դեյկը հունվարին «Սաութհեմփթոնից» 75 միլիոն ֆունտ ստեռլինգով տեղափոխվեց «Լիվերպուլ»։