Չորեքշաբթի երեկոյան Կոնֆերենց լիգայի եզրափակիչում «Վեստ Հեմը» կհյուրընկալվի «Ֆիորենտինային»: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս հանդիպման անոնսը։
Գավաթը կարող է դառնալ «Վեստ Հեմի» համար առաջին խոշոր գավաթը Անգլիայի գավաթը նվասճելուց ի վեր 1980 թվականին, ինչպես նաև Դևիդ Մոյեսի մարզչական կարիերայի առաջինը՝ 2000 թվականին «Պրեստոնի» հետ երրորդ դիվիզիոնի չեմպիոնական տիտղոսից և 2013 թվականին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Անգլիայի Սուպերգավաթից հետո:
«Լինես փորձառու մարզիչ, թե անփորձ, միևնույնն է, երբ մասնակցում ես եզրափակչին, դա քո կարիերայի գագաթնակետն է: Հուսով եմ, որ սա դեռ սկիզբն է մեզ համար»:
«Սա իմ կարիերայի ամենակարևոր պահն է: Երբ դու աշխատում ես որպես մարզիչ այնքան ժամանակ, որքան ես, դա ասում է, որ դու ճիշտ աշխատանք ես կարողանում տանել թիմերի հետ: Շրջապատում կան շատ լավ մարզիչներ, երիտասարդ մարզիչներ, բայց մենք դեռ կտեսնենք, արդյոք նրանք կարող են աշխատել այս մասնագիտությամբ 20-25 տարի»,- մամուլի ասուլիսում ասել է «մուրճերի» գլխավոր մարզիչը։
Ըստ լուրերի՝ Մոյեսի ճակատագիրը «Վեստ Հեմում» որոշվելու է այս եզրափակիչի արդյունքից։ Խաղասեղանին դրված է ոչ միայն գավաթը, այլ նաև հաջորդ մրցաշրջանի Եվրոպայի լիգայի ուղեգիրը:
«Ֆիորենտինան» և «Վեստ Հեմը» նախկինում երբեք չեն հանդիպել եվրոպական մրցաշարերում:
«Ֆիորենտինան» իր պատմության մեջ հինգերորդ անգամ է մասնակցում ցանկացած եվրոպական մրցաշարի եզրափակչին, և առաջին անգամ այն բանից հետո, երբ ՈւԵՖԱ-ի գավաթի եզրափակչում 1989/90 մրցաշրջանում պարտվեց «Յուվենտուսին» (3 հաղթանակ, 1 պարտություն):
«Վեստ Հեմի» համար սա կլինի եվրոպական մրցաշարերի երրորդ եզրափակիչը 1965 և 1976 թվականների Եվրոպայի գավաթակիրների գավաթից հետո (1 հաղթանակ, 1 պարտություն):
«Ֆիորենտինան» եվրոպական մրցաշարերում անգլիական թիմերի հետ վերջին 12 խաղերից միայն երեքում է պարտվել (6 հաղթանակ, 3 ոչ-ոքի): Այս հանդիպումներից վերջինում «Տոտտենհեմը» 2015/16 մրցաշրջանի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչից դուրս թողեց «մանուշակներին»:
«Վեստ Հեմը» եվրոպական մրցաշարերում պարտվել է իտալական թիմերի դեմ նախորդ երկու հանդիպումներում էլ՝ 2006/07 մրցաշրջանում ՈՒԵՖԱ-ի գավաթի առաջին փուլում երկու անգամ պարտվելով «Պալերմոյին»:
Սա կլինի եվրոպական խոշոր մրցաշարի իտալա-անգլիական իններորդ եզրափակիչը: Այժմ յուրաքանչյուր կողմի առջև կա չորս հաղթանակ։
Եվրոպական խոշոր մրցաշարի եզրափակիչն առաջին անգամ անցկացվելու է Չեխիայում։
Ընթացիկ մրցաշրջանում Լիգայի 14 խաղերում «Ֆիորենտինան» խփել է 36 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,6), որը լավագույն ցուցանիշն է այս մրցաշրջանում եվրոպական բոլոր երեք մրցաշարերում: «Մանուշակները» առաջատար են նաև հարվածների թվով (261) և դարպասին կատարած հարվածներով (94):
«Վեստ Հեմը», ներառյալ որակավորման փուլը, Կոնֆերանսի լիգայի այս մրցաշրջանում 14 հանդիպումներում ոչ մի պարտություն չի կրել (13 հաղթանակ, 1 ոչ-ոքի), 14-ից յուրաքանչյուրում խփելով առնվազն մեկ գոլ (ընդհանուր 33): Միայն «Չելսին» 2018/19 մրցաշրջանում անգլիական թիմերից ավելի երկար անպարտելի շարք ուներ եվրոպական մրցաշարերում (16):
«Ֆիորենտինայի» հարձակվող Կրիստիան Բիրագին այս մրցաշրջանում վեց գոլային փոխանցում է կատարել Կոնֆերենց լիգայում, լավագույնի տիտղոսը կիսելով «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի հետ:
«Վեստ Հեմի» միակ կորուստը մնում է հարձակվող Ջանլուկա Սկամական, ով ծնկի վիրահատության է ենթարկվել: Վլադիմիր Ցոուֆալը և Տոմաշ Սոուչեկը կվերադառնան Ֆորտունա Արենա, որտեղ խաղացել են «Սլավիայում» հանդես գալու ժամանակներում:
Կոնֆերանս լիգա՝ եզրափակիչ։
Ֆիորենտինա (Իտալիա) – Վեստ Հեմ (Անգլիա)
Ֆորտունա Արենա մարզադաշտ՝ 23:00