Կոնֆերենց լիգայի 1/4 եզրափակիչի համար «Վեստ Հեմը» ձեռք բերեց, որպես մրցակից բելգիական «Գենտին»։
«Վեստ Հեմը» մինչ այժմ անթերի է հանդես գալիս Եվրոպայի երրորդ խոշորագույն ակումբային մրցաշարում՝ 10 անընդմեջ հաղթանակով:
«Մուրճերի» հաջորդ մրցակիցը Բելգիայի առաջնությունում հինգերորդ տեղը զբաղեցրած «Գենտն» է, որը նախորդ տուրում հաղթել էր Ստամբուլի «Բեշիկթաշին»։
«Գենտի» նկատմամբ հաղթանակի դեպքում Դևիդ Մոյեսի սաները կիսաեզրափակչում կպայքարեն «ԱԶ»-ի կամ «Անդերլեխտի» դեմ:
Կոնֆերենց լիգայի քառորդ եզրափակիչները նախատեսված են ապրիլի 13-ին և 20-ին, կիսաեզրափակիչները՝ մայիսի 11-ին և 18-ին: Եզրափակիչը կկայանա հունիսի 7-ին Պրահայում։
Բացի այդ, բուքմեյքերները համարում են «Վեստ Հեմին» Կոնֆերենց Լիգայում հաղթելու հիմնական ֆավորիտ՝ չնայած Պրեմիեր լիգայում գոյատևման պայքարին։
Կոնֆերանս լիգայի 1/4 եզրափակիչի վիճակահանություն՝
Լեխ (Լեհաստան) – Ֆիորենտինա (Իտալիա)
Գենտ (Բելգիա) – Վեստ Հեմ (Անգլիա)
Անդերլեխտ (Բելգիա) – ԱԶ (Հոլանդիա)
Բազել (Շվեյցարիա) – Նիցցա (Ֆրանսիա)
Կոնֆերանս լիգայի 1/2 եզրափակիչի վիճակահանություն՝
Լեխ / Ֆիորենտինա – Բազել / Նիցա
Գենտ / Վեստ Հեմ – ԱԶ / Անդերլեխտ