«Վեստ Հեմը» ավարտեց իր տպավորիչ հաղթական շարքը Կոնֆերանց Լիգայում՝ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղալով «Գենտի» դեմ քառորդ եզրափակիչի իր առաջին խաղում:
Մինչ Բելգիա մեկնելը «Վեստ Հեմը» հաղթել է ակումբային երրորդ կարևորագույն մրցաշարում անցկացրած բոլոր 10 հանդիպումներում, սակայն Դևիդ Մոյեսի թիմը չկարողացավ կոտրել «Գենտի» դիմադրությունը։
Հանդիպման հաշիվը բացեց ընդմիջումից անմիջապես առաջ Դենի Ինգսը, ում համար այս գոլն առաջինն էր իր կարիերայում եվրոպական մրցաշարերում: Սակայն երկրորդ խաղակեսի մեկնարկից կարճ ժամանակ անց Ուգո Կույպերսը վերականգնեց հաշվի հավասարությունը՝ 1:1:
Ի վերջո «Գենտը» հաղթանակի ավելի մեծ եռանդ դրսևորեց, սակայն հաշիվը չի փոխվել, և մեկ շաբաթից թիմերը կհանդիպեն Լոնդոնի մարզադաշտում։
«Գենտ» (Բելգիա) 1 – 1 «Վեստ Հեմ» (Անգլիա)
Գոլերը՝ Կոյպերս 56 – Ինգս 45։