«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն խոստովանել է, որ պատրաստ է նոր պայմանագրի հարցում բանակցել իր ակումբի հետ:
Տաղանդավոր բրազիլիացին «Էնֆիլդ» տեղափոխվեց 2013թ-ի ձմռանը և մինչ այժմ համարվում է Բրենդան Ռոջերսի թիմի անբաժան մասը: «Կարմիրների» հետ Կոուտինյոյի ներկայիս պայմանագիրը կլրանա 2018թ-ին, սակայն նա արդեն հայտնել է նոր պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին:
-Ես ուրախ կլինեմ նոր պայմանագիր ստորագրել: Ինձ համար շատ կարևոր է Չեմպիոնների Լիգան, սակայն իմ՝ այստեղ հանդես գալը կախված չէ միայն ինձնից,- ասել է Կոուտինյոն: Sky Sports