«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան Լիգայի գավաթում «Շրյուսբերիի» դեմ խաղին չի մասնակցի, սակայն կարողացել է վերադառնալ ամբողջական ծրագրով մարզումներին:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ազգային հավաքականի վերջին խաղում 26-ամյա Կոստան ազդրի հատվածում վնասվածք ստացավ, ինչի պատճառով բաց թողեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ երեկվա խաղը, որն ավարտվեց 1:1 արդյունքով:
Սակայն այժմ Կոստայի հետ ամեն ինչ կարգին է, և ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Դիեգոն առանց որևէ խնդրի պատրաստվում է ՔՊՌ-ի դեմ շաբաթ օրվա խաղին: