«Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը հաստատել է, որ ակնկալում է այս ամռանը հեռանալ լոնդոնյան ակումբից։
Ըստ լուրերի՝ «Չելսին» բաց է Կովաչիչի համար առաջարկներ լսելուն, իսկ ինքը՝ Մատեոն, արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Դեռևս ոչինչ վերջնական ձևակերպված չէ, – ասել է Կովաչիչը, բայց 29 ամյա խորվաթը պատրաստ է հեռանալ Սթեմֆորդ Բրիջից:
«Չելսիի հետ պայմանագրիս ավարտին դեռ մեկ տարի կա, և այս մրցաշրջանը շատ վատ դասավորվեց մեզ համար»:
«Հնարավոր է, որ հինգ լավ տարիներից հետո ես փոխեմ իմ ակումբային գրանցումը, բայց ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Այս պահին ես կենտրոնացած եմ Խորվաթիայի հավաքականի և Ազգերի լիգայի վրա»:
«Մանչեսթեր Սիթին» բարձրակարգ թիմ է, և նրանք արժանի են Չեմպիոնների լիգայի եզրափակչում հայտնվելու։ Այսքանը կասեմ»:
«Չելսին» ինձ շատ լավ է վերաբերվում։ Ես սիրում եմ քաղաքը և երկրպագուներին, նրանք սիրում են ինձ, ես հիանալի հիշողություններ ունեմ «Չելսիից»: Տեսնենք, թե ինչ կլինի»,- Կովաչիչի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։