Կառլոս Կորբերանը հրաժարվել է «Լիդսի» գլխավոր մարզչի թափուր պաշտոնի պայքարից՝ նոր պայմանագիր ստորագրելով «Վեստ Բրոմվիչի» հետ:
Կորբերանը, ով հոկտեմբերին «Վեստ Բրոմվիչում» նշանակվելուց հետո հաղթել է իր 16 հանդիպումներից 11-ում, համարվում էր «Լիդսից» հեռացված Ջեսսի Մարշին փոխարինելու գլխավոր թեկնածուն:
Կառլոսն արդեն փորձ ունի «Լիդսում», որտեղ նա մարզել է պահեստայինների թիմը և եղել է Մարսելո Բյելսայի օգնականը։
Սակայն երեքշաբթի երեկոյան հայտնի դարձավ, որ 39 ամյա իսպանացին իր ապագան կապել է «Վեստ Բրոմվիչի» հետ մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։
Այսպիսով, «Լիդսը» այժմ ստիպված է անցնել «Պլան Բ-ին», որոնց թվում մամուլում նշվում են Ռաֆայել Բենիտեսը, Մաուրիսիո Պոչետինոն, ինչպես նաև «Ռայո Վալեկանոյի» մարզիչ Անդոնի Իրաոլան: