Բրազիլիական «Կորինտիանսը» մերժել է Ալեշանդրո Պատոյին 8 մլն եվրոյով (6.6 մլն ֆունտ) գնելու «Արսենալի» առաջարկը:
Հիշեցնենք, որ հարձակման կենտրոնում «զինագործները» Օլիվյե Ժիրուին փոխարինող չունեն: Թիմի երկրորդ հարձակվող Նիկլաս Բենդտները կորցրել է մոտիվացիան և պատրաստվում է հունվարին լքել «Էմիրեյթսը»:
Ինչպես հաղորդում է Lancenet-ը, «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կենտրոնացել է 24-ամյա Պատոյի վրա, ով ընդամենը 1 տարի առաջ է վերադարձել հայրենիք: Սակայն, աղբյուրի հաղորդմամբ, «Կորինտիանսը» մերժել է «Արսենալի» առաջարկը:
Ամռանը Պատոյի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Տոտտենհեմը»: