«Տոտտենհեմի» դարպասապահ Կարլո Կուդիչինին հունվարից իր կարիերան կշարունակի ամերիկյան «Լոս Անջելես Գալաքսի» ակումբում:
Ինը տարի «Չելսիում» խաղալուց հետո, Կարլոն 2009թ-ի հունվարին տեղափոխվեց «Տոտտենհեմ»: Սակայն վթարի պատճառով Կուդիչինին մասնակցեց ընդամենը 20 խաղի:
Այս մրցաշրջանում 39-ամյա իտալացին չի հայտնվում անգամ թիմի հայտացուցակում: Կարլոն այդ պայքարում զիջում է Ուգո Լյորիսին և Բրեդ Ֆրիդելին:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Կարլոն գործնականում համաձայնեցրել է տեղափոխությունը «Գալաքսի», որտեղ հանդես է գալիս «Տոտտենհեմի» նախկին հարձակվող Ռոբի Քինը: