«Տոտտենհեմի» վինգեր Դեյան Կուլուսևսկին մկանային վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել շաբաթ օրը կայանալիք «Արսենալի» դեմ հանդիպումը:
Կուլուսևսկին անցած երեքշաբթի Ազգերի լիգայի շրջանակներում մասնակցեց Սլովենիայի դեմ Շվեդիայի հավաքականի հանդիպման բոլոր 90 րոպեներին (1:1), սակայն եզրափակիչ սուլիչից հետո բողոքեց ազդրի հետևի լարվածությունից:
Ինչպես հայտնում է The Athletic-ը, այժմ Կուլուսևսկին հնարավոր է բաց թողնել «Տոտտենհեմի» հաջորդ հանդիպումը։ Դեյանին հսկում են «շպորների» բժիշկները, և դերբիում նրա մասնակցությունը կարող է հետաձգվել մինչև վերջին րոպեն։
«Տոտտենհեմի» համար դա շոշափելի կորուստ կլինի, քանի որ 22-ամյա շվեդը Պրեմիեր լիգայի 7 խաղերում այս մրցաշրջանում խփել է մեկ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում, սակայն «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն դեռ ունի Հարի Քեյնին, Հին Մին Սոնին և Ռիչարլիսոնին: