«Կրիստալ Փելեսը» բանակցություններ է վարում Լևերկուզենի «Բայերի» կենտրոնական պաշտպան Օդիլոն Կոսունուին ձեռք բերելու համար:
«Փելեսի» մարզիչ Ռոյ Հոջսոնն ի սկզբանե փնտրում էր մեկ այլ կենտրոնական պաշտպան ձեռք բերելու տարբերակ, հատկապես հաշվի առնելով այլ ակումբների հետաքրքրությունը Մարկ Գեհիի և Յոակիմ Անդերսենի նկատմամբ:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Փելեսը» ներկայումս բանակցություններ է վարում Կոսսունուին 24 մլն ֆունտ ստերլինգով գնելու համար:
Կոսսունուն երկու մրցաշրջան ունի անցկացրած Լևերկուզենի «Բայերի» կազմում, որին նա միացավ բելգիական «Բրյուգեից» 2021 թվականի հուլիսին: Այս ընթացքում 22 ամյա կոտդիվուարցին իր խաղով վաստակել է Բունդեսլիգայի ամենահեռանկարային խաղացողներից մեկի համբավը:
Բացի Կոսունուից, «արծիվները» ցանկանում են ձեռք բերել նաև «Չելսիի» ձախ պաշտպան Լևիս Հոլլին: Լոնդոնյան երկու ակումբներն արդեն բանակցում են գործարքի պայմանների շուրջ։