Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր մայրաքաղաքը ներկայացնող «Կրիստալ Փլեսին»։
Ընթացիկ մրցաշրջանում 100% արդյունավետութուն ունեցող «քաղքայինները» շարունակեցին իրենց հաղթարշավը։ Հանդիպման միակ և «Սիթիի» համար հաղթական գնդակը խաղի վերջին րոպեին խփեց Կելեչի Իհեաչոն։
Այս հաղթանակից հետո Մանուել Պելեգրինիի թիմը՝ վաստակած 15 միավորով կշարունակի միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Գոլ․ Իհեանչո՝ 90ր։