Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 12-րդ հորիզոնականում գտնվող «Կրիստալ Փելեսին»:
Լուի վան Գալի սաները 1:2 հաշվով հաղթանակ տարան Լոնդոնում: Հանդիպման հաշիվը 11 մետրանոցից բացեց Խուան Մատան: 57-րդ րոպեին Ջեյսոն Պանչեոնը խփեց պատասխան գնդակը, իսկ հանդիպման վերջնամասում Մարուան Ֆելայնին իր թիմին բերեց 3 միավոր:
Այս հաղթանակից հետո «կարմիր սատանաները»՝ վաստակած 68 միավորով կշարունակեն զբաղեցնել 4-րդ հորիզոնականը:
Գոլեր. Մատա՝ 19ր (11մ), Պանչեոն՝ 57ր, Ֆելայնի՝ 78ր: