Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի վերջին խաղում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր 12-րդ հորիզոնականում գտնվող «Կրիստալ Փելեսին»:
Տուրի թերևս գլխավոր անակնկալը գրանցվեց այս խաղում: Դիմակայության ֆավորիտ համարվող «քաղաքայինները» 2:1 հաշվով պարտվեցին «արծիվներին»: Հանդիպման հաշիվը բացեց Գլեն Մյուրերը, իսկ երկրորդ խաղակեսին մեկնարկին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց Ջեյսոն Պանչեոնը: «Սիթիի» պատասխան գոլի հեղինակն էլ դարձավ Յայա Տուրեն:
Այս հաղթանակից հետո Ալան Պարդյուի թիմը մեկ հորիզոնական բարձրացավ մրցաշարային աղյուսակում և գործնականում ապահովեց տեղը Պրեմիեր Լիգայի հաջորդ մրցաշրջանում:
Գոլեր. Մյուրեյ՝ 34ր, Պանչեոն՝ 48ր, Տուրե՝ 78ր: