«Նյուքասլի» դարպասապահ Թիմ Կրուլը գոհ է ակումբի նորեկներից:
Ըստ 24-ամյա դարպասապահի՝ «կաչաղակների» նորեկներն օգնելու են ակումբին Եվրոպա Լիգայում, չնայած Յոան Գուֆրանն ու Մաթյո Դեբյուշին իրավունք չունեն խաղալու «Նյուքասլի» կազմում մինչև եվրոգավաթային 2012/13 մրցաշրջանի ավարտը:
-Մրցաշրջանի առաջին կեսին մեզ համար հեշտ չէր: Սակայն ակումբի այս նոր դեմքերի հետ մենք նաև վստահություն ձեռք բերեցինք: Առջևում շատ դժվարին հանդիպումներ ունենք, սակայն մենք կարող ենք այժմ խաղալ՝ հավատալով սեփական ուժերին,- հայտնել է Կրուլը: ESPN