«Նյուքասլի» կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆան դաշտ կվերադառնա կիրակի օրը կայանալիք «Սաութհեմպտոնի» դեմ խաղի ժամանակ: Նման որոշում է կայացրել ակումբի մարզչական շտաբը:
Ֆրանսիացին բացակայում է դեկտեմբերից ծնկատակի ջիլի վնասվածքի պատճառով, սակայն արդեն մարզվում է ընդհանուր թիմի հետ: Նախապես ծրագրվել էր, որ նա կմասնակցի «Մետալիստի» դեմ խաղին:
Մինչդեռ վերջին րոպեին Ալան Պարդյուն որոշեց չտանել Բեն Արֆային Ուկրաինա: Ֆուտբոլիստը ևս մի քանի օր կստանա ապաքինվելու համար և կպատրաստվի «Սաութհեմպտոնի» դեմ տնային խաղին:
Ինչպես հայտնում է The Guardian պարբերականը, Ուկրաինա չեն մեկնել նաև Դավիդե Սանտոն, որը հանգստանալու հնարավորություն է ստացել, և Մաթյո Դեբյուշին Յոան Գուֆրանի հետ, որոնք Եվրոպայում արդեն խաղացել են այլ ակումբների կազմերում:
Հիշեցնենք, որ առաջին խաղը «Սեյնտ Ջեյմս Պարկում» ավարտվեց 0:0 հաշվով: Այդ ժամանակ մրցավարները չհաշվեցին «կաչաղակների» խփած երկու գնդակները: