«Հալլ Սիթին» հաջողությամբ հաղթահարեց Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլի արգելքը՝ երկու խաղերի արդյունքում հաղթելով «Տրենչինին»:
Հիշեցնենք, որ Սլովակիան ներկայացնող ակումբի հետ առաջին խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով: «Վագրերի» կիսապաշտպան Թոմ Հադլսթոունն այդ խաղում չիրացրեց 11 մետրանոցը:
Պատասխան խաղի արդեն երկրորդ րոպեին «Հալլը» գնդակ բաց թողեց, սակայն Ահմեդ Էլմուհամադիի և Սոն Ալուկուիի գոլերի շնորհիվ Սթիվ Բրյուսի թիմը հաղթեց 2:1 հաշվով:
Այժմ Անգլիայի գավաթի եզրափակչի մասնակից «Հալլը» սպասում է փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքներին: