«Հալլ Սիթիի» սեփականատեր Ասեմ Ալլամը հայտնել է, որ չի պատրաստվում ֆինանսավորել ակումբն այնքան ժամանակ, մինչև այն չանվանափոխվի:
Եգիպտացի գործարարը ակումբը «Հալլ Թայգըրս» անվանափոխելու հերթական փորձն է կատարում և հուսով է, որ այժմ ԱՖԱ-ն կկատարի իր պահանջը:
-Ես այս պահից դադարում եմ ֆինանսավորել ակումբը: Ես չեմ վճարի նրա համար, ինչն ինձ շահույթ չի բերի: Դա կնշանակի փողերը քամուն տալ:
Որպեսզի ակումբը բարձրանա համաշխարհային մակարդակի, նրան ուժեղ անուն է պետք: Ես ցանկանում եմ ամբողջովին անվանափոխել ակումբը: Ես չեմ ուզում անունը լինի «Հալլ Վիկինգ» կամ «Հալլ Ալլամ»,- ասել է Ալլամը: BBC