«Հալլ Սիթին» պաշտոնապես հայտնել է «Էվերթոնի» և Խորվաթիայի ազգային հավաքականի հարձակվող Նիկիցա Ելավիչին գնելու մասին: «Վագրերի» համար գործարքն արժեցել է 5.5 մլն ֆունտ:
28-ամյա խորվաթ հարձակվողը 3.5 տարվա պայմանագիր է ստորագրել «Հալլի» հետ և կարող է իր նոր թիմում նորամուտը նշել արդեն «Նորվիչի» դեմ խաղում:
«Էվերթոնում» Նիկիցան 2 տարի է անցկացրել: Առաջին տարին հաջող ստացվեց, իսկ ահա այս մրցաշրջանում նա կորցրեց տեղը հիմնական կազմում, քանի որ լիվերպուլցիների հարձակման գծում ավելի արդյունավետ է գործում Ռոմելու Լուկակուն:
The Guardian-ի հաղորդմամբ, Ելավիչից հետո «Հալլը» կգնի «Վեստ Բրոմվիչի» հարձակվող Շեյն Լոնգին: