Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Հալկը խոստովանել է, որ երջանիկ կլիներ կրկին աշխատել «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի հետ:
Ժամանակին Հալկը և Վիլաշ-Բոաշը միասին հաջող աշխատել են «Պորտուում»՝ հաղթելով Եվրոպա Լիգան: Անցած ամառ «Զենիթը» «Տոտտենհեմին» առաջարկեց վարձակալել Հալկին, սակայն պահանջելով 10 մլն ֆունտ:
-Ես շատ բան եմ սովորել Անդրե Վիլաշ-Բոաշից: Նա շատ խելացի է տակտիկական պլաններում: Նա այնպես լավ էր ներկայացնում մրցակցին, որ մենք դաշտ էինք դուրս գալիս՝ ամբողջովին իմանալով նրանց:
Ուրախ կլինեմ կրկին աշխատել նրա հետ,- Twenty Four 7 պարբերականին հայտնել է Հալկը: