«Համբուրգը» մեկ ամբողջ մրցաշրջանով վարձակալեց «Արսենալի» կենտրոնական պաշտպան Յոհան Ջուրուին:
Երկուշաբթի օրը Շվեյցարիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում անցավ և պայմանագիր ստորագրեց գերմանական ակումբի հետ: «Համբուրգը» նաև իրավունք ստացավ հաջորդ ամառ գնել Ջուրուի տրանսֆերը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը 26-ամյա Ջուրուն անցկացրեց «Հանովերում»:
-Ես շատ ուրախ եմ, որ ամեն ինչ այսպես ստացվեց: «Համբուրգը» մեծ ակումբ է՝ հիանալի ֆուտբոլիստներով և երկրպագուներով: Ես վստահ եմ, որ սա կարևոր քայլ էր իմ կարիերայում,- ասել է Յոհանը:
Ավելացնենք, որ Ջուրուն «Արսենալում» է 16 տարեկանից և այդ պահից լոնդոնյան ակումբում մասնակցել է 144 հանդիպման: