«Համբուրգը» ցանկանում է իր կազմը համալրել «Արսենալի» կենտրոնական պաշտպան Յոհան Ջուրուով, ով նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրեց Բունդեսլիգայի մեկ այլ ակումբ «Հանովերում»:
«Համբուրգի» սպորտային տնօրեն Օլիվեր Կրոյցերի խոսքերով, իր ակումբը դիտարկում է Շվեյցարիայի ազգային հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի ինչպես վարձակալության, այնպես էլ ամբողջական տրանսֆերայի իրավունքների ձեռքբերման տարբերակները:
Ավելացնենքն, որ Ջուրուն, ում պայմանագիրն «Արսենալի» հետ կլրանա երկու տարուց, «Հանովերում» հասցրել է մասնակցել 13 հանդիպման: