Գերմանական «Համբուրգը» պատրաստ չէ բավարարել «Էվերթոնի» ֆինանսական պահանջները հարձակվող Նիկիցա Ելավիչին ձեռք բերելու հետ կապված:
Այն բանից հետո, երբ Արունա Կոնեն տեղափոխվեց «Գուդիսոն Պարկ», Ելավիչի ապագան «Էվերթոնում» հարցականի տակ հայտնվեց: Չի բացառվում, որ «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը որոշի հրաժեշտ տալ 27-ամյա խորվաթին:
Նիկիցայի ծառայություններով հետաքրքրած է «Համբուրգը»: Սակայն Բունդեսլիգայում հանդես եկող ակումբը ֆինանսական խնդիրներ ունի և ստիպված է հրաժարվել Ելավիչին գնելու մտադրությունից:
-Փաստը մնում է փաստ, որ նախքան որևէ խաղացողի գնելը, մենք պետք է մի քանի ֆուտբոլիստ վաճառենք: Որքանով ինձ հայտնի է, մենք չենք կարող ֆինանսավորել «Էվերթոնի» հետ գործարքը,- «Համբուրգի» գլխավոր տնօրեն Օլիվեր Կրոյցերի խոսքերն է մեջբերում Bild-ը: