«Նյուքասլի» նորեկ Մասադիո Հայդարան հանդես է գալու տարբեր համարներով Պրեմիեր Լիգայում և Եվրոպա Լիգայում:
«Կաչաղակները» 20-ամյա ֆրանսիացուն ձեռք են բերել հունվարին «Նանսիից»: Տեղափոխվելով «Սեյնտ Ջեյմս Պարկ»՝ Հայդարան ստացավ 19 համարի մարզաշապիկը, որը նախկինում պատկանել է Դեմբա Բային: Այս համարով Մասադիոն հանդես է գալու «Նյուքասլի» կազմում Պրեմիեր Լիգայի շրջանակներում: Մինչդեռ Եվրոպա Լիգայի խաղերում Հայդարան ստիպված է օգտագործել այլ համարի մարզաշապիկ, ինչպես դա պահանջում է ՈՒԵՖԱ-ի կանոնակարգը:
Ըստ ՈՒԵՖԱ-ի՝ մեկ մրցաշրջանի ընթացքում նույն ակումբի երկու տարբեր ֆուտբոլիստներ չեն կարող հանդես գալ միևնույն համարով: Այդ իսկ պատճառով Եվրոպա Լիգայում Հայդարան ստիպված է կրել 35 համարը: