Նոյեմբերին Պրեմիեր լիգայի լավագույն խաղացող և լավագույն մարզիչ են ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացնող Հարի Մագուայրը և Էրիկ Տեն Հագը:
«Յունայթեդը» հաղթել է նոյեմբերին կայացած բոլոր երեք հանդիպումներում՝ անընդմեջ հաղթելով «Ֆուլհեմին» (0-1), «Լյուտոնին» (1-0) և «Էվերթոնին» (0-3):
31 ամյա Մագուայրը մասնակցել է այդ երեք հանդիպումներին ամբողջությամբ՝ նշանակալի ներդրում ունենալով «կարմիր սատանաների» 9 միավոր վաստակելու և դարպասը անառիկ պահելու գործում:
Մագուայրը դառնում է առաջին պաշտպանը «Լիվերպուլի» Ժոել Մատիպից հետո 2022 թվականի փետրվարին, ով արժանանում է ամսվա լավագույն խաղացողի մրցանակին։
Հարիից բացի այս մրցանակի համար պայքարում էին նաև Ժերեմի Դոկուն, Անտոնի Գորդանը, Թոմաս Կամինսկին, Ռահիմ Ստերլինգը և Մարկուս Տավերնիերը։
Իսկ մարզչական մրցանակը ստացել է Տեն Հագը, ով նախկինում այն ստացել էր 2022 թվականի սեպտեմբերին և 2023 թվականի փետրվարին։
53 ամյա հոլանդացին հաղթեց «Լյուտոնից» Ռոբ Էդվարդսին, «Նյուքասլից» Էդդի Հաուին և «Բորնմուտից» Անտոնի Իրաոլային և դարձավ ամսվա լավագույն մարզիչ: