Սեպտեմբեր ամսվա լավագույնները ներկայացնում են «Տոտտենհեմը»։ Սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացողի մրցանակին արժանացավ Սոն Հին Մինը, իսկ լավագույն մարզչի մրցանակը բաժին հասավ Անգե Պոստեկոգլուին։
Սոնը սեպտեմբերն անցկացրեց հիանալի կերպով: 31 ամյա հարավկորեացին Պրեմիեր լիգայի չորս խաղում կարողացավ դառնալ 6 գոլի հեղինակ՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ «Բերնլիի» դեմ և դուբլի հեղինակ՝ «Արսենալի» դեմ խաղերում, ինչպես նաև նա կարողացավ բացելով հաշիվը «Լիվերպուլի» դեմ խաղում։
Ամսվա լավագույն խաղացողի կոչման համար «Տոտտենհեմի» ավագը առաջ անցավ Խուլիան Ալվարեսից, Ջարոդ Բոենից, Պեդրո Նետոյից, Մոհամեդ Սալահից, Կիրան Թրիպերից և Օլի Վաթկինսից:
Սա Սոնի կարիերայի ընթացքում ամսվա լավագույն խաղացողի չորրորդ մրցանակն է։ միայն վեցն ֆուտբոլիստ են ավելի հաճախ ստացել այդ մրցանակը Պրեմիեր լիգայի պատմության մեջ:
Իսկ լավագույն մարզչի մրցանակը երկրորդ ամիսն անընդմեջ ստացավ Պոստեկողլուն, ում գլխավորությամբ «խթանները» սեպտեմբերին կարողացան հաղթել «Բերնլիին» (2:5), «Շեֆիլդ Յունայթեդին» (2:1) և «Լիվերպուլին» (2:1)՝ ինչպես նաև ոչ-ոքի խաղացին «Արսենալի» հետ (2:2)։
58 ամյա ավստրալացու մրցակիցների թվում էին Միկել Արտետան, Ունայ Էմերին, Էդդի Հաուն և Յուրգեն Կլոպը։
Ոչ մի մարզիչ երբևէ չի սկսել իր կարիերան Պրեմիեր լիգայում երկու անընդմեջ ամսվա լավագույն մարզիչ մրցանակներով: