«Ֆուլհեմի» ավագ Բրեդե Հանգելանդը հայտնել է, որ իր թիմը պատրաստ է «Չելսիի» հետ լոնդոնյան դերբիին:
«Սթեմֆորդ Բրիջում» կայանալիք այսօրվա խաղին «կապույտները» մոտեցել են Չեմպիոնների Լիգայում «Բազելից» կրած անակնկալ պարտությունից հետո: Եվ «Ֆուլհեմը» չի պատրաստվում առանց պայքարի հանձնվել:
-Այս խաղը շատ բան է նշանակում երկրպագուների և ֆուտբոլիստների համար: Մենք գիտենք, որ սա մեծ դերբի է, որին միշտ անհամբերությամբ ենք սպասում:
Մենք պետք է լավ խաղ ցուցադրենք և ամեն ինչ անենք հաղթանակի հասնելու համար: Եթե մեր խաղը ստացվի, ապա կկարողանանք դրական արդյունքի հասնել,- Հանգելանդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: