«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդդի Հաուն իր հարձակվող Ալեքսանդր Իսակին համեմատել է «Արսենալի» լեգենդ Թիերի Անրիի հետ:
Իսակը հիանալի խաղ է ցուցադրում վնասվածքից ապաքինվելուց հետո: «Նյուքասլը» նրա համար վճարել էր 60 միլիոն ֆունտ, և այս մրցաշրջանում ֆուտբոլիստն արդեն 10 գոլ է խփել:
Այնուամենայնիվ, Իսակը իրեն դրսևորում է ոչ միայն որպես ռմբարկու, այլև որպես ասիստենտ՝ ցուցադրելով փոխանցումներ կատարելու իր հմտությունները: Այս 23 ամյա շվեդը իր ցուցադրած խաղի շնորհիվ համեմատությունների է արժանացել Անրիի նման ֆուտբոլիստի հետ։
«Այո, ես տեսնում եմ որոշ նմանություններ»:
«Ամեն մեկը յուրահատուկ է, և իրար ամբողջությամբ նման չեն կարող լինել, բայց ես տեսնում եմ որոշ առանձնահատկություններ նրա մեջ, որոնք Թիերին ուներ»:
«Նա, անկասկած, արագություն և նման կազմվածք ունի: Նա իսկապես հիանալի է ոտքով խաղի ժամանակ: Կարծում եմ, որ նա մեծ ներուժ ունի և ավելի լավը կդառնա»:
«Բայց նա այստեղ հիանալի է սկսել»,- ասել է Հաուն Sky Sports-ին: