«Մանչեսթեր Սիթին» հաջորդ երկուշաբթի շքերթ կանցկացնի, եթե Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հաղթանակ կարողանա տանել:
«Սիթին» այս մրցաշրջանում արդեն հաղթել է Պրեմիեր լիգան և Անգլիայի գավաթը, բայց այս երկու գավաթները բավարար չեն «քաղաքացիներին» Մանչեսթերի փողոցներում բաց ավտոբուսներով շքերթի համար:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, շքերթը կկայանա միայն այն դեպքում, եթե Պեպ Գվարդիոլայի թիմն առաջիկա շաբաթ օրը Ստամբուլում հաղթի «Ինտերին»:
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը չի լինի սեզոնի ավարտը «Սիթիի» շատ խաղացողների համար, ովքեր դեռ պետք է հանդես գան իրենց ազգային թիմերում մինչև ամառային արձակուրդները: Օրինակ՝ Գերմանիան ընկերական հանդիպում է անցկացնում հենց երկուշաբթի օրը։